Thursday, 25 06 2026
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

«3-րդ մասում» հարևանի փեսան ավազակային հարձակման է ենթարկել ԱՄՆ քաղաքացի Եհովայի վկային

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Կարեն Ավետիսյանի գործով դատական նիստ:

Ըստ մեղադրանքի՝ 43-ամյա Կարեն Ավետիսյանը 2013 թվականի հուլիսի 22-ին, ժամը 13-ի սահմաններում գտնվել է կնոջ մորաքրոջ հարևանուհի Ռուզաննայի տանը:

Նա իր մոտ եղած մալուխի գործադրմամբ, ձեռքերով ու ոտքերով առանձին դաժանությամբ հարվածել է տանտիրուհու մարմնի տարբեր մասերին, պատճառել միջին ծանրության վնաս՝ գոտկային չորրորդ ողի փակ կոմպրեսիոն կոտրվածքի, պարանոցի շրջանի, բազկի, ոտնաթաթի արյունազեղումների ու արյունահավաքների տեսքով:

Դատական նիստին չէր ներկայացել տուժողը: Ռուզաննան դեռ սեպտեմբերին դիմում էր գրել Շենգավիթ վարչական շրջանի դատախազին և ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ հայտնելով, որ ինքը նաև ԱՄՆ քաղաքացի է, մեկնում է այնտեղ, դատական քննությանը ներկա գտնվել չի կարող, սակայն բողոքում է Կարեն Ավետիսյանի դեմ և խնդրում է, որ դատարանը նրան պատժի օրենքի խստությամբ:

Կողմերի կարծիքները լսելով՝ նախագահողը որոշեց նիստը շարունակել տուժողի բացակայության պայմաններում:

Նիստի սկզբում Կարեն Ավետիսյանը միջնորդեց իր գործը քննել արագացված կարգով՝ հայտնելով, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջադրված հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Մեղադրողն առարկեց արագացված կարգ կիրառելու դեմ՝ պատճառաբանելով, թե արարքի որակման հետ կապված՝ ցանկալի է, որ գործը քննվի ընդհանուր կարգով:

Այսօր հարցաքննվեցին վկաները:

Առաջին երկու վկաները Ռուզաննայի հարևանուհիներն էին, ովքեր դեպքից անմիջապես հետո գնացել էին նրա բնակարան:

Առաջին հարևանուհին նշեց, որ դեպքի օրը ինքը տուն էր վերադառնում: Շենքի մուտքի մոտ հանկարծ «անմարդկային» ճիչեր է լսել: «Գոռոցներն այնպիսին էին, կարծես մեկին մորթում, սպանում էին»:

Առաջին հարկում բնակվող կինը սկսել է դանդաղ բարձրանալ աստիճաններով, որպեսզի հասկանա, թե որ բնակարանից են գալիս ճիչերը:

Չհասած երրորդ հարկի աստիճանահարթակին՝ նա տեսել է, որ բացվեց երրորդ հարկի բնակարաններից մեկի դուռը, և վազելով ցած է իջնում մի տղամարդ:

Վերջինիս կինը ճանաչում էր, նա նույն՝ երրորդ հարկի մեկ այլ բնակարանատիրոջ քրոջ փեսան էր՝ ներկայումս ամբաստանյալ Կարեն Ավետիսյանը:

Հարևանուհին ենթադրել է, թե տղամարդն օգնության է վազում, ու հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Տղամարդը հպանցիկ ասել է՝ չգիտեմ, ու վազելով հեռացել է:

Հարևանուհին բարձրացել է ու բաց դռնից ներս նայելով՝ տեսել է բնակարանատիրուհի Ռուզաննային, ով ընկած էր միջանցքում և շարունակում էր աղեկտուր ճչալ:

Կինը տեսել է, որ Ռուզաննայի պարանոցին մալուխ է փաթաթված, կողքին էլ դանակ է ընկած:
Ռուզաննայի մարմնի արտաքին զննությամբ համոզվել է, որ դանակի հարվածի հետք չկա, ու սկսել է հանգստացնել նրան:

«Նա սարսափի ու շոկի մեջ չէր ճանաչում անգամ, թե ով է իրեն մոտեցել: Շարունակում էր գոռալ: Ես ասի՝ մարմնիդ հարվածի հետք չկա, մի վախենա: Նա մի փոքր սթափվեց, հարցրեց՝ ճի՞շտ, ու մի քիչ հանգստացավ: Նրա ճակատը վնասված էր, պարանոցի ու ողնաշարի սուր ցավեր ուներ»:

Հարևանուհին Ռուզաննայի պարանոցից հանել է մալուխը, որը կարմիր հետքեր էր թողել:

Աղմուկի վրա հավաքված հարևանուհիները տուժածին օգնել էին, որ վեր կենա:

Ռուզաննան վերջերս էր Հայաստան եկել: Նա մշտապես բնակվում է ԱՄՆ-ում: Երևանում նա հայրական տուն ունի, որտեղ էլ գտնվել է դեպքի օրը: Կարենը նրան ճանաչում էր, գիտեր, որ Ռուզաննան Ամերիկայից է եկել:

Ըստ քրեական գործի նյութերի ու վկաների ցուցմունքների՝ Ռուզաննան Եհովայի վկա է:

Փոքր-ինչ սթափվելուց հետո, մինչև շտապօգնության ու ոստիկանության գալը, Ռուզաննան պատմել է, որ իր դուռը թակել է հարևանուհու քրոջ փեսա Կարենը: Ինքը դուռը բացել է: Կարենն ասել է, թե կնոջ մորաքրոջ տնից պետք է գործիքներ վերցնի, բայց նրանց դուռը փակ է, իր հեռախոսն էլ լիցքաթափվել է թարսի պես: Խնդրել է թույլ տալ, որ զանգահարի:

Ռուզաննան ներս է հրավիրել Կարենին: Վերջինս սկսել է զանգահարել բարեկամին:

Ռուզաննան հայկական սովորությամբ՝ սուրճ է հյուրասիրել: Զրուցել են: Կարենը նստել է մոտ երկու ժամ:

Հետո Ռուզաննան ասել է, որ պետք է բժշկի գնա, երկար սպասել չի կարող: Նա վերցրել է հեռախոսը, որ ինքը զանգի Կարենի բարեկամին: Այդ ժամանակ կինը մեկ էլ այն է զգացել, որ հեռախոսը ձեռքից թռավ, և ուժեղ հարված իջավ ծոծրակին:

Առաջին հարվածից հետո՝ հետագայում պատմել է Ռուզաննան, ինքն ուշաթափվել է: Երբ ուշքի է եկել, զգացել է, որ պարանոցին լար է փաթաթված: Ձեռքը մտցրել է լարի արանքը, թույլ չի տվել, որ լարն ամուր ձգվի:

Կարենը ուժգին հարվածներ է հասցրել ձեռքերով ու ոտքերով, Ռուզաննային քարշ է տվել միջանցք: Ռուզաննան, իր պատմելով, մտածել է՝ տեսնես այս մարդն ինչո՞ւ է ինձ հարվածում, ինչո՞ւ է ինձ սպանում:

Ռուզաննան սկսել է աղեկտուր ճչալ: Նրա գոռոցներից անակնկալի գալով՝ Կարենը գնացել է խոհանոց, դանակ վերցրել, բայց մոտենալով՝ դանակի շեղբով չի խփել, հնարավոր է կոթով խփել է տանտիրուհու ճակատին:

Քանի որ Ռուզաննան անընդմեջ գոռում էր, մուտքում էլ արդեն դռների ու քայլերի ձայներ էին լսվում, Կարենը վախեցել է, դանակը գցել հատակին՝ Ռուզաննայի կողքը, դուռը բացել ու վազելով հեռացել:

Երբ Ռուզաննան փոքր-ինչ սթափվել է, հարևանուհիներին խնդրել է դուրս գալ տնից: Փակել է դուռը: Հարևանուհիները մնացել են դռան առաջ:

Երբ Ռուզաննան ուշացել է, նրանք անհանգստացել են: Կանանցից մեկը ներս է մտել, տեսել, որ Ռուզաննան ննջարանում ստուգում է պահարանի դարակները:

Հետո նա հարևանուհուն բացատրել է, որ ինքը գումար չունի, ոսկեղեն ունի, ստուգում էր՝ ոսկեղենը տեղո՞ւմ է: Ոսկեղենը տեղում էր եղել, բնակարանից ոչինչ հափշտակված չէր:

Ռուզաննան հարևանուհուն ասել է, թե Կարենն իրենից ոչինչ չէր պահանջել հարվածելու ընթացքում:
Բայց Ռուզաննան ենթադրել է, որ Կարենը, մտածելով, թե ինքը Ամերիկայից է եկել, գումար կունենա, եկել էր, որ թալանի: Սակայն չի կարողացել անմիջապես սպանել, իր բարձրացրած աղմուկից էլ վախեցել է ու փախել:

Հարձակումից հետո Ռուզաննան իր մտերմուհուն զանգահարել ու ասել է, թե սարսափելի վիճակում է, իր վրա հարձակվել են, սպանության փորձ են կատարել:

Այս վկա կինը դատարանում ասաց. «Ռուզաննայի տեսքը սարսափելի էր: Պարանոցի վրա երկու գծով երևում էին լարի հետքերը, աչքերը դուրս էին պրծել, ճակատը, դեմքը վնասված էին, ողնաշարի ցավերից չէր կարողանում շարժվել: Ռուզաննան ասաց, որ երևի ցանկացել են իրեն թալանել, բայց չեն իմացել, որ ինքը փող չունի, աշխատավարձը կոպեկ-կոպեկ հավաքել էր ու եկել Երևան՝ բուժվելու»:

Այս վկան հայտնեց, որ Ռուզաննան ներկայումս Ամերիկայում էլ բուժվում է, ողնաշարի ողի կոտրվածքը լրիվ չի ապաքինվել, նա չի կարողանում աշխատել, իսկ դա նշանակում է, որ եթե չապաքինվի, կարող է կորցնել աշխատանքը ու մնալ փողոցում:

Այսօր վկայություն տվեց նաև ամբաստանյալ Կարեն Ավետիսյանի կինը: Նա ամուսնուն բնութագրեց որպես համբերատար, համեստ մարդու, ով երբեք կնոջ վրա ձեռք չի բարձրացրել, երեխաներին սիրում է քնքշորեն:

Կինն ասաց, որ ինքը մինչև հիմա շոկի մեջ է: Կալանքի տակ չգտնվող ամուսինն այս թեմայով տանը չի խոսում, և կինը դեռ լիովին չի պատկերացնում, թե ինչը կարող էր Կարենին այդպես հունից հանել:

Կինն անհամարձակ ենթադրություն արեց, որ ամուսինն ու Ռուզաննան երևի խոսել են հոգևոր թեմաներից, վերջինս խոսել է Եհովայից, ամուսինն էլ կորցրել է համբերությունը և հարձակվել նրա վրա…

Միաժամանակ կինը հայտնեց, որ դեպքի պահին ամուսինը 600 հազար դրամ պարտք ուներ…

Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում:

Նախաքննության ընթացքում, ըստ երևույթին, Կարենի անակնկալ հարձակման բուն դիտավորությունը հստակորեն չի պարզվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ըստ հետևանքի՝միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Բայց տուժողի ենթադրությունները, որոնք հայտնել է հարևաններին, մտերիմներին, եղել է այն, որ իր վրա հարձակում է եղել «թալանի» նպատակով…

Տուժողի նախաքննական ցուցմունքները և գործում առկա մյուս ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստին: Դրանից հետո ցուցմունք կտա ամբաստանյալը: Միգուցե հստակ կբացատրի, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 22-ին Ռուզաննայի բնակարանում, ուր ինքը մտել էր զանգելու պատրվակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում