Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:3 հաշվով առավելության է հասել «Մայնց»-ի նկատմամբ:
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է արտագնա հաղթանկի մասին:
«Գոհ եմ արդյունքից և ցուցադրած խաղից: Կարողացանք բեկել հանդիպման ընթացքը: Թիմը մարտական էր տրամադրված»,- հայտարարել է Կլոպը:








































