Մադրիդի «Ռեալ»-ի ձախ եզրային պաշտպան Մարսելոն գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Գարեթ Բեյլին «Վալյադոլիդ»-ի դեմ կայացած հանդիպումից հետո, սակայն բրազիլացին վստահ է, որ ֆուտբոլիստը պետք է որոշակի ուղի անցնի ճանաչում ձեռք բերելու համար:
Մարսելոն կարծում է , որ դեռևս վաղ է համեմատել Բեյլին և Ռոնալդուին:
«Դեռևս վաղ և անիմաստ է համեմատել Գարեթին և Քրիշտիանուին: Ռոնալդուն վեր է բոլոր ֆուտբոլիստներից, և ամբողջ թիմը գիտի այդ մասին: Այժմ Բեյլը ճիշտ ուղու վրա է:
Ոչ մի հանդիպում հեշտ չէ. Վալյադոլիդում ևս մենք խնդիրներ ունեինք, սակայն կարողացանք լավ խաղ ցուցադրել պաշտպանությունում և հարձակման գծում:
Մենք միշտ ցանկանում ենք հաղթանակներ տանել` անկախ այն բանից լավ ենք խաղում, թե` ոչ: Սակայն պարտավոր ենք գեղեցիկ խաղ ցուցադրել երկրպագուների համար: Վերջին հանդիպումներում մեզ դա հաջողվում է»,- նշել է պաշտպանը:






































