Արևելյան Աֆրիկայի 5 պետություն՝ Բուրունդին, Քենիան, Ռուանդան, Տանզանիան և Ուգանդան համաձայնագիր են ստորագրել միասնական արժույթի վերաբերյալ: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Օրերս պետությունների նախագահները հանդիպել են Ուգանդայի մայրաքաղաքում, որտեղ միասնական արժույթի ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Այն կիրականացվի 10 տարվա ընթացքում:
Քենիայի նախագահ Ուխուրու Քենիաթը նշել է, որ արժութային միությունը տարածաշրջանում կիջեցնի գործառական ծախսերը՝ փոխարժեքների տարբերության հաշվին:
Արևելաաֆրիկյան միությունը հիմնադրվել է 1967-ին` նպատակ ունենալով ստեղծել միասնական մաքսային միություն, ընդհանուր շուկա և միասնական արժույթ: ԱԱՄ-ն դադարել է գոյություն ունենալ 1977-ին և պաշտոնապես վերածնվել է 2000-ի հուլիսի 7-ին:









































