Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի 2013թ. աշխարհի թիմային առաջնությունը:
5-րդ տուրում մեր հավաքականն ուժերն է չափում Ադրբեջանի ընտրանու հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Նիդջատ Մամեդովին: Պարտիան ավարտվել է 39-րդ քայլում:
Սերգեյ Մովսեսյանը սև ֆիգուրներով միավորը կիսել է Էլթայ Սաֆարլիի հետ: Այդ դիմակայությունն ավարտվել է քայլում:
Լևոն Արոնյան – Ռաուֆ Մամեդով և Գաբրիել Սարգսյան – Վասիֆ Դուրարբայլի պարտիաները դեռ չեն ավարտվել:







































