Թուրքիան ի վիճակի է զարգացնել ռազմական արդյունաբերությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ Թուրքիան մոտ ապագայում կսկսի հայրենական արտադրության ուղղաթիռների արտադրությունը:
Էրդողանը նաև նշել է, որ հետախուզական անօդաչու սարքերի սերիական արտադրությունից հետո Անկարան դրանք կարտահանի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության և երկրի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի միջև ստորագրվել էր համաձայնագիր Թուրքիայում հետախուզական անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալ:









































