Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երևանում բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը

ԱԻՆ «911» ծառայություն ապրիլի 24-ին ժամը 02:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայրում պարզվել է, որ բազմաբնակարան բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա, և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը և շենքին մոտեցման ուղիների բացակայությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, իսկ վթարային ելքերի բացակայության պատճառով բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով ծխահարվել է ավտոկայանատեղը, և ծուխը երկու աստիճանավանդակներով տարածվել է բնակելի հարկեր և ներթափանցել բնակարաններ: Շենքը կառուցապատվել և շահագործման է հանձնվել 2008 – 2010 թթ.-ին:

Ավտոկայանատեղում հայտնաբերվել են շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ.

– մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ,

– մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ,

– մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգ,

– գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով և փողրակով,

– ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման և փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսva] չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ:

Դեպքի առնչությամբ նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն: ԱԻ նախարար պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև պարզել, թե ով է եղել շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն հատկացրած պաշտոնյան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստում է, որ հրդեհային անվտանգության կանոնների նմանատիպ խախտումներ առկա են բնակելի շենքերի զգալի մասում և կոչ է անում բնակիչներին հետևողական լինել իրենց շենքերում հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում