ԱՄՆ-ն և «վեցյակ»-ի եվրոպացի անդամները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնեցրել են Իրանի ատոմային ծրագրի շուրջ ընդունելի պայմանները:
«Եվրոպացի և ամերիկացի բանակցողները բանակցությունների հինգ փուլից հետո պայմանավորվել են, որ Իրանին պետք է նոր պատժամիջոցներով սպառնալ՝ նրա միջուկային փորձարկումների և ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության համար: Բայց միջուկային գործարքն անձեռնամխելի կմնա՝ չնայած նրա որոշ հատվածներ փոփոխությունների կենթարկվեն»,-պնդում է գերմականական Seuddeutsche Zeitung պարբերականը:
Նախնական համաձայնությունը չորս կետ է պարունակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունների համապատասխան՝ միջուկային գործարքի ժամկետը, ԱԷՄԳ տեսուչների լիազորությունները, Իրանի միջուկային ծրագիրը և տարածաշրջանում Թեհրանի ազդեցությունը (Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան):
Ամերիկյան կողմն ասել է, որ ի զորու չէ կանխատեսել Թրամփի արձագանքը: Եվրոպացիներն իրենց հերթին նշել են, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային գործարքից առանց Եվրոպայի շահերը հաշվի առնելու, ապա իրենք հետագայում Իրանի հարցում կանտեսեն ԱՄՆ-ին:











































