Կիրակի, ապրիլի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է միգրացիայի և ապաստան հատկացնելու հարցերը կարգավորող օրենքներում փոփոխությունների փաթեթը։ Փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել 228 պատգամավոր, 139 մարդ դեմ է հանդես եկել, 24 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտարարել է, որ ընդունված փոփոխությունների նպատակը միգրացիայի վերահսկողության խստացումն է։ Մասնավորապես՝ ապաստան հատկացնելու համար միջնորդություն կարող է ներկայացվել 90 օրվա ընթացքում՝ նախկին 120-ի փոխարեն, իսկ դրանց քննարկումը կտևի առավելագույնը 6 ամիս՝ նախկին 11-ի փոխարեն։ Կրճատվել է նաև բողոքարկման դիմելու ժամկետը՝ միջնորդությունը մերժելու դեպքում։
Ազգային ժողովում քվեարկությունից հետո փոփոխությունները կքննարկվեն Սենատում։









































