Արգենտինական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերը:
«Ինձ զագնեցին Հայաստանից և հարցրին՝ արդյոք հետաքրքրվա՞ծ եմ երկրի ազգային թիմը գլխավորելու տարբերակով: Ես պատասխանեցի, որ ցանկանում եմ կատարել գործող պայմանագրիս պայմանները, որի ժամկետը լրանում է 2014թ. հունիսին:
Ցանկանում եմ թիմը դուրս բերել Լիբերտադորեսի գավաթի խաղարկություն: Ինչ վերաբերում է Պարագվայի հավաքականին, ապա կարող եմ ասել, որ նրանք նույնպես հետաքրքրվում են իմ ծառայություններով»,- Ալֆարոյի խոսքերը մեջբերում Clarin.com-ը:








































