Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Երբ ժամացույցի սլաքները ցույց տան 10։00. Ինչո՞վ կավարտվի Սարգսյան-Փաշինյան հանդիպումը

Երեկ երեկոյան իրադարձությունները զարգացան սրընթաց արագությամբ: Բարեբախտաբար` հարաբերականորեն դրական ուղղությամբ:

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին: Երկու հանդիպումների մանրամասներին էլ մենք չենք տիրապետում, սակայն կեսգիշերին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքով տեսաուղերձ է տարածել, որտեղ ասվում է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է այսօր առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Փաշինյանն ասում է, թե Սարգսյանին հանդիպում է` վերջինիս հրաժարականի հետ կապված հարցեր քննարկելու համար: Սերժ Սարգսյանի շրջապատը, հավանաբար, կխոսի հանդիպման այլ օրակարգի մասին, սակայն այս պարագայում կարևորն ոչ այնքան օրակարգն է, որքան` հենց հանդիպման բուն փաստը:

Իհարկե, թե իշխանության մեջ և թե Փաշինյանի շրջապատում, անշուշտ, կլինեն մարդիկ, ովքեր, այսպես կոչված, բարիկադային մտածողության կրողներ են և, մեղմ ասած, չեն քաջալերում շուտով մեկնարկելիք հանդիպումը:

Նման մարդկանց թերևս տեղին է հիշեցնել դրական և բացասական ելքով ավարտված երկու նախադեպ: Հեռավոր 1992-ի ամռանը ընդդիմադիր ԱԺՄ-ն և ՀՅԴ-ն անցկացնում էին բազմահազարանոց հանրահավաքներ` պահանջելով պատերազմի մեջ գտնվող երկրի իշխանության հրաժարականը: Քաղաքական ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել, երբ հանդիպեցին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, ով քաղաքական պայմանավորվածության արդյունքում նշանակվեց պաշտպանության նախարար: Հասարակական ակտիվությունը ծառայեցվեց պատերազմում` բեկելով դրա ընթացքը:

Կա նաև բանակցության, երկխոսության կորսված շանս, որը կարող էր տեղի ունենալ 2008-ի փետրվարի 26-ին: Բանակցության չկայացումն, ի վերջո, հանգեցրեց Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին:

Մեր նորագույն պատմությունը տեսել է, այսպես կոչված, ինստիտուցիոնալ երկխոսության փորձ, երբ 2011-ին մի սեղանի շուրջ նստել էին ՀԱԿ-ի և կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները: Մենք տեսել ենք նաև նախագահ Սերժ Սարգսյանի և ընտրություններում նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի 2013-ի հանդիպումն, որն, ի վերջո,  ավարտվեց համազգային աղոթքով և հացադուլային խեղկատակությամբ:

Այն, ինչ քիչ հետո տեղի է ունենալու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` ընդամենը հանդիպում է, որը կարող է դառնալ կամ չդառնալ երկխոսություն: Կողմերը կարող են գալ բովանդակային համաձայնության. սկսած` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումից, վերջացրած` այնպիսի պայմանավորվածություններով, որոնք իրականում կարող են ինստիտուցիոնալ հարթության վրա մեծացնել ընդդիմության սուբյեկտությունը կամ որոշակիորեն փոխել իշխանության այսօրվա կոնֆիգուրացիան, օրինակ` ճշգտրել վարչապետի և նախագահի լիազորությունների նոր փաստացի սահման:

Կարևորն այն է, որ հաղթահարվի անտագոնիզմը և կողմերը կարողանան գալ քաղաքական կոմպրոմիսների, որոնց լեգիտիմությունը վիճահարույց չի լինի մեր հասարակության և միջազգային հանրության համար:

Եթե նույնիսկ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը անարդյունք ավարտվի կամ չունենա շարունակություն, գոնե հույս կա, որ կնպաստի իրավիճակի լիցքաթափմանը` հնարավոր դարձնելով հաղորդակցության կանալների ստեղծումը իշխանության և ընդդիմության գոնե ավելի ստորին մակարդակների հարթությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում