ՖԻՖԱ-ն հերթական անգամ ընդգծել է, որ, չնայած վերջին միջադեպին, չի պատրաստվում 2014 թվականի Աշխարհի առաջնությունը տեղափոխել Բրազիլիայից:
Նախօրեին Սան-Պաուլուում փլուզվել էր «Մունդիալ-2014»-ի համար նախատեսված «Իտակերան» մարզադաշտի տանիքը, որի արդյունքում զոհվել էր 3 մարդ:
Վերջին 2 տարիների ընթացքում երկրում արդեն գրանցվել են ևս մի քանի այսպիսի միջադեպեր, որի զոհ է դարձել 2 մարդ:
Հիշեցնենք, որ այդ մարզադաշտում նախատեսված է անցկացնել 2014 թվականի Աշխարհի առաջնության բացման հանդիպումը: Այն պետք է իր վերջնական տեսքին գա մինչև այս տարվա դեկտեմբերի վերջ:



































