Արգենտինայի իշխանությունները որոշել են դրամ հատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերով: Այն մասին, որ տեղի խորհրդարանի պատգամավորները գրեթե միաձայն հավանության են արժանացրել համապատասխան օրինագիծը, Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Օսկար Կախի Մարտինեսը:
Ինչպես հայտնում է CNN-ը, Մարտինեսը համապատասխան օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել ապրիլին, իսկ արդեն նոյեմբերին այն հավանության էր արժանացվել խորհրդարանի պրոֆիլային կոմիտեների կողմից: Ենթադրվում է, որ մետաղադրամի վրա կպատկերվի անձամբ Ֆրանցիսկոսը, ինչպես նաև կլինի գրություն՝ նոր Պապին Արգենտինայի ժողովրդի երախտագիտության մասին:
Արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն Հռոմի պապ էր ընտրվել 2013թ. մարտին:









































