Գերմանիան և Ֆրանսիան միացել են Մեծ Բրիտանիային ԵՄ ներգաղթյալների համար սահմանափակումներ մտցնելու հարցում՝ հաղորդում է The Financial Times-ը:
Բեռլինն ու Փարիզը իրենց մտավախությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ հաջորդ տարի Եվրախորհրդարանի ընտրություններում աջ պոպուլիստական կուսակցությունների դիրքերի ուժեղացման կապակցությամբ:
Անգելա Մերկելի նոր կոալիցիան հաստատել է սոցիալական նպաստների վճարմանն ուղղված անարդար պահանջները ճնշելու պատրաստակամություն, իսկ Ֆրանսիան պահանջել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել՝ այլ երկրներից եկած ժամանակավոր աշխատակիցների վրա:
Փարիզում Ֆրանսուա ՕԼանդի կառավարությունը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի ԵՄ կանոնների չարաշահումները ճնշելու նպատակով, որոնք կարգավորում են այլ պետությունների աշխատակիցների ժամանակավոր աշխատանքը:
Վիլնյուսյան գագաթնաժողովին Դևիդ Քեմերոնը կներկայացնի իր ծրագիրը, որը «լայնածավալ ներգաղթը» կանխելու առաջարկներ է պարունակում, որը տեղի կունենա, երբ 28 պետությունների բլոկին միանան աղքատ երկրները:
Նշվում է, որ Քեմերոնի առաջարկը քննադատորեն է ընդունվել Արևելյան Եվրոպայի երկրներում:









































