Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Հայաստանի համար Վիլնյուսում ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ զրո նշանակություն կունենա»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ նախագահի մակարդակով Վիլնյուսյան գագաթնաժողովին մասնակցելը ոչինչ չի նշանակում, քանի որ այնտեղ Հայաստանի համար էական նշանակություն ունեցող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ բացի Սարգսյանից՝ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ուկրաինայի նախագահը, Մոլդովայի վարչապետը, Բելառուսի արտգործնախարարը, և կոնկրետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը արտառոց միջադեպ չէ․ «Վիլնյուսում ինչ էլ որ ստորագրվի, Հայաստանի համար ունենալու է զրո նշանակություն: Այնտեղ հնարավոր է՝ հռչակագիր ստորագրվի, որ Հայաստանը Եվրամիության հետ կշարունակի իր ապագայի համագործակցությունը, բայց պետք է իմանանք, որ ցանկացած փաստաթուղթ, որ Վիլնյուսում Հայաստանի կողմից կստորագրվի՝ կունենա զրո նշանակություն, որովհետև ամենակարևոր փաստաթուղթը, որ ստորագրվեց կամ հայտարարվեց այդ մասին՝ դա սեպտեմբերի երեքի հայտարարությունն էր, երբ Ռուսաստանի նախագահը որոշեց, որ Հայաստանը պետք է լինի Մաքսային միության անդամ:

Բացի այդ՝ Հայաստան է գալիս Ռուսաստանի Դաշնության նախագահը, այստեղ էլ ավելի կարևոր փաստաթղթեր կստորագրվեն , որոնք ոչ միայն իրավական տեսք կտան Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու գործընթացին, այլև Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը կտանեն էլ ավելի բարձր մակարդակի»:

Արմեն Բադալյանը համաձայն չէ այս օրերին հնչող այն տեսակետների հետ, թե ԵՄ-ն Սերժ Սարգսյանին անձամբ է հրավիրել, որպեսզի ցույց տա, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը չի տապալվել. «Չեմ կարծում, թե այդ հրավերը նպատակ ունի ցուց տալ՝ գործընթացը տապալվել է, թե ոչ: Վիլնյուսում կյանքը չի ավարտվի, որովհետև Վիլնյուսից հետո կյանք կա: Հայաստանի և Ուկրաինայի հանգամանքը, ճիշտ է, արտաքինից նման է՝ երկուսն էլ փաստորեն հայտարարեցին, որ Վիլնյուսում ոչինչ չի ստորագրվելու, սակայն պատկերն էապես տարբերվում է:

Բնականաբար, Եվրամիության համար ցանկալի չէ, որ այդ գործընթացը տապալվի, բայց ես չեմ կարծում, որ Ուկրաինայի համար այդ գործընթացը տապալվել է: Չմոռանանք, որ Հայաստանը հայտարարեց, որ այլևս չի շարունակում բանակցությունները Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ և դառնում է Մաքսային միության անդամ, իսկ Ուկրաինան նման բան չի հայտարարել: Ուկրաինան հայտարարել է, որ առժամանակ կասեցնում է այդ գործընթացը, բայց դա չի նշանակում, որ հրաժարվել է, և ես չեմ էլ կարծում, որ հրաժարվի, որովհետև ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինայում կա արևմտամետ հասարակական զանգված, որն ուղղակի ցանկանում է, որ Ուկրաինան լինի Եվրամիության անդամ, կա բավականին ակտիվ պայքարող ուսանողություն, այնտեղ կան նաև գործարարներ, խոշոր ֆինանսաարդյունաբերական խմբավորումներ, որոնք ցանկանում են մերձենեալ ոչ թե Ռուսաստանին, այլ Եվրոպային: Դրա համար Հայաստանի և Ուկրաինայի համեմատությունը ճիշտ չէ»:

Փորձագետի գնահատմամբ՝ այս ամենը գալիս է նրանից, որ Ուկրաինայի հասարակության 5 տոկոսը ցանկանում է արտագաղթել երկրից , իսկ 95 տոկոսը ցանկանում է այդ երկրում ապրել, անկախ նրանից՝ Եվրոպա կլինի, թե Ռուսաստան, իսկ Հայաստանում՝ հակառակն է:

«Հասարակությունը Ուկրաինայում պայքարում է իր երկրի ապագայի համար, Հայաստանում հակառակը՝ միայն 5 տոկոսն է պայքարում, իսկ 95 տոկոսը ցանկանում է արտագաղթել: Սա է տարբերությունը: Ուկրաինան կարող է գարնանը ստորագրել, մեկ տարուց հետո ստորագրել, իշխանափոխությունից հետո ստորագրել, իսկ Հայաստանն այս պայմաններում դժվար թե ստորագրի, առավել ևս՝ Պուտինի այցից հետո»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում