«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերքել է տեղեկությունները, համաձայն որոնց կարող է հեռացվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից` «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում 0:6 հաշվով պարտություն կրելու դեպքում:
«Ինձ վստահում է «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը, վստահում են նաև ֆուտբոլիստները: Պետք է ապրեմ, աշխատեմ պատշաճ կերպով: Ակումբի ղեկավարների հետ զրույց եմ ունեցել 2-3 օր առաջ:
Նրանք համամիտ են, որ ամեն ինչ հունից դուրս էր եկել, բայց կարգավորման ենթակա է: Դա սովորական հերթական զրույց էր: Խաղի թեմային անդրադարձանք ակնթարթորեն»,- ասել է մասնագետը:






































