Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Ադրբեջանը վերջին տասնամյակում հսկայական նավթադոլարներ է տրամադրել իր բանակի սպառազինությանը և առիթը բաց չի թողնում ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու»,- նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Պատգամավորի կարծիքով՝ հենց այդ նպատակով Ադրբեջանը սանձազերծեց ապրիլյան պատերազմը: «Ադրբեջանը ապրիլյան պատերազմով ի՞նչ խնդիրներ կարողացավ լուծել, որո՞նք են ապրիլյան պատերազմի դասերը, և ինչքանո՞վ ենք մենք այն կարողացել լուծել»,- վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարցրեց Սամվել Նիկոյանը:
Սերժ Սարգսյանն ի պատասխան ասաց. «Բոլորդ վկան եք եղել այն բարեփոխումների, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































