Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Միայն թե նա գա

Երեկ հայտնի է դարձել պաշտոնապես, որ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան է գալիս դեկտեմբերի 2-ին, պետական այցով: Դեկտեմբերի 2-ը խորհրդանշական օր է, Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը, երբ ըստ էության դե յուրե դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին հանրապետությունը:

Միանշանակ ասել, որ Ռուսաստանի իշխանությունները գիտակցաբար են ընտրել Պուտինի Հայաստան կատարելիք այցելության համար հենց այդ օրը` երեւի թե սխալ կլինի: Սակայն, մյուս կողմից, շատ ուշագրավ է, որ այս էլ երկրորդ անգամ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված անցուդարձ է իրականացնում մեր համար ոչ այնքան հաճելի պատմական իրադարձությունների օրացուցային ամսաթվերին: Մասնավորապես, երկու տարի առաջ էլ Ռուսաստանում Կարսի պայմանագրի օրը ընդունում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ խոսում ռուս-թուրքական բարեկամության մասին: Իսկ Կարսի պայմանագիրը Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի հուշեր արթնացնող պայմանագրերից էր, որ կնքվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Այս զուգադիպությունը կարծեք թե որոշակի կասկածներ է առաջացնում, որ Պուտինի այցի օրվա համընկնումը հերթական ոչ հայանպաստ պատմական իրադարձության ամսաթվի հետ պատահական է: Արդյո՞ք երկու նման պատահականություններ լինում են: Բարդ հարց է, բայց համենայնդեպս համընկնումը շատ խորհրդանշական է, որովհետեւ այսօր էլ, ըստ էության, դրված է Հայաստանի անկախ հանրապետության, Առաջին հանրապետության իրավահաջորդ հռչակված երրորդ հանրապետության ինքնիշխանության խնդիրը: Եվ այդ խնդիրը Հայաստանի առաջ դրել է Պուտինն իր կայսերապաշտական հավակնություններով:

Ահա այս իրողությունն ու Ալեքսանդրապոլի պայմանագրի տարեդարձի օրը Հայաստան այց կատարելը, որի երեւի ամենաառանցքային իրադարձությունը լինելու է Պուտինի այցը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, արդեն ինքնին տխուր ասոցիացիաներ են առաջացնում: Այսինքն` եվրոպական ասոցիացիայի փոխարեն, Ռուսաստանը Հայաստանին մատուցեց նման տխուր «ալեքպոլյան» ասոցիացիաներ: Եվ այս ամենը Հայաստանի իշխանությունների ձեռամբ, որոնք այս ամենից դուրս ունեն միայն մեկ մտահոգություն՝ երբ ուզում է թող գա Պուտինը, ինչ համընկնում կամ զուգադիպություն էլ ուզում է թող լինի, միայն թե գա եւ այդ այցով որոշակի ժամանակահատվածի համար երաշխավորի այս իշխանությունների անվտանգությունը Հայաստանի համար ներքին բավական բարդ ժամանակահատվածում:

Քաղաքականության մեջ սիմվոլների լեզուն բավական հաճախ կիրառվող միջոցներից է, սակայն այս իշխանությունների համար միայն մեկ սիմվոլ կա՝ իշխանություն, մնացյալ բոլոր սիմվոլները նրանց համար ավելորդ սենտիմենտներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում