Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում Իրանի գործողությունները, ռազմական տեսանկյունից, Մերձավոր Արևելքի համար գլխավոր սպառնալիքն են։ Այս մասին Նեթանյահուն ասել է Իսրայելի կառավարության նիստում, գրում է Jerusalem Post-ը։
«Նախագահ Ասադը պետք է հասկանա, որ Իրանին և նրա խամաճիկներին թույլ տալով Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, նա սպառնալիքի տակ է դնում և՛Սիրիան, և՛ ամբողջ տարածաշրջանի կայունությունը»,-ասել է նա։
Նա ընդգծել է, որ «զրոյական համբերատարության քաղաքականությունը ոչ կոնվենցիոնալ զենքի օգտագործման նկատմամբ պետք է նաև տարածվի ահաբեկչական պետություններին և խմբավորումներին՝ միջուկային հնարավորություններ ունենալու անթույլատրելիության վրա»։









































