Ջուլիան Ասանժի մասին «Հինգերորդ իշխանություն» կենսագրական ֆիլմը գլխավորել է «տարվա կինոձախողումների» ցուցակը, որը կազմել է Forbes ամսագիրը, հայտնում է gazeta.ru-ն:
Բիլ Քոնդոնի՝ Wikileaks նախագծի գոյության առաջին տարիների և դրա ստեղծող ավստրալիացի լրագրող Ջուլիան Ասանժի մասին պատմող ֆիլմը վարձույթում հաջողություն չի ունեցել:
Forbes-ի հաշվարկով՝ 2013-ի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայի օրից ֆիլմը հավաքել է 6 մլն դոլար, ինչը ֆիլմի բյուջեի 21 %-ն է կազմում: Forbes-ի ցուցակում «Հինգերորդ իշխանությանը» հետևում են Սիլվեսթեր Սթալոնեի մասնակցությամբ «Կրակոց գլխին» և Հերի Օլդմանի մասնակցությամբ «Պարանոյա» ֆիլները, որոնք կարողացել են վերադարձնել իրենց վրա ծախսված գումարների համապատասխանաբար՝ 36 %-ը և 39 %-ը:









































