Գրիչով զինված տղամարդը Air China ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պարտադրել է արտակարգ վայրէջք իրականացնել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի քաղավիացիայի վարչությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Չանշա քաղաքից Պեկին ուղևորվող ինքնաթիռում: Ուղևորը պատանդառել է բորտ ուղեկցորդին՝ բոլորին սպառնալով փետրավոր գրիչով: Արդյունքում օդանավի հրամանատարը 09:58-ին (Երևանի ժամանակով՝ 04:58-ին) Չժենչժոուում իրականացրել է արտակարգ վայրէջք:
Իրավիճակը կարգավորվել է միայն 13:17-ին (08:17-ին), սակայն չի հստակեցվում, թե ինչպես: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: «Բոլոր ուղևորները բարեհաջող լքել են ինքնաթիռը և գտնվում են սպասասրահում»,- նշվում է օդանավակայանի վարչակազմի հաղորդագրության մեջ:









































