Մեծ Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսության Սայենսեսթեր քաղաքից փոքրիկ Մեգան Թեյլորին էպիլեպսիկ նոպաներ են ախտորոշել, և ծնողները նրան բուժզննման են տարել։ Սակայն ուռուցքը, որը կարող էր սպանել աղջնակին, բժիշկներն այդ ժամանակ էլ չեն նկատել, հաղորդում է Daily Mail-ը։

Սարսափելի հիվանդությունն ախտորոշել օգնեց գնդակով խաղը։

«Խելագարվում եմ՝ գիտակցելով, որ երեխայիս փրկել է գնդակ խաղալը։ Դրա շնորհիվ մենք իմացանք սարսափելի, բայց անհրաժեշտ ճշմարտությունը»,-ասել է փոքրիկի մայրը։

Աղջնակի մոր՝ Թրեյսիի խոսքով 6-ամյա երեխան եղբայրների հետ գնդակ խաղալիս է եղել, երբ հանկարծ մի պահ «անջատվել է»՝ ուշադրությամբ նայելով դարպասին, իսկ հետո աղջիկը հալյուցինացիաներ է ունեցել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի ուղեղի ձախ կողմում ուռուցք կա, ինչն էլ էպիլեպսիկ նոպաների պատճառ է դարձել։

12 ժամ տևած ուռուցքի վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել։











































