Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը Հարավային Լիբանանում է մոբիլիզացվել՝ Իսրայելի հետ նոր էսկալացիայի սպասելով։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լիբանանցի լրագրող Սուլոմե Անդեսրոնը։
««Հըզբոլլահ»-ում իմ աղբյուրները հաստատում են, որ Քուսայրում իրենց բազային հարվածներ են հասցրել»,-հայտարարել է նա։
Unconfirmed reports from Hezbollah sources that all missile operators in the Hermel area have been ordered to their sites. Special Forces infantry in the south have reportedly been mobilized to their positions in anticipation of an escalation of hostilities with Israel.
— Sulome Anderson (@SulomeAnderson) April 14, 2018
Նրա խոսքով՝ խմբի հիմնական ուժերը Սիրիայից Լիբանան են տեղափոխվել։
Հիշեցնենք, որ այսօր գիշեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաուղերձով հայտնել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշման մասին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։









































