Անգելա Մերկելի «Քրիստոնեա-ժողովրդավարական միություն» բլոկը և Գերմանիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը համաձայնության են հասել կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում: Համաձայնագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն՝ հաղորդում է Associated Press-ը:
Միևնույն ժամանակ հայտնի է, որ կողմերը որոշում են կայացրել առայժմ հետաձգել հարցի քննարկումն այն մասին, թե ովքեր են պաշտոններ զբաղեցնելու նոր կառավարությունում:
Ինչպես ակնկալվում է, կոալիցիոն պայմանագրում միայն նշված կլինի, թե որ կուսակցությանը կանցնի այս կամ այն նախարարական պորտֆելը: Գերմանիայի նոր կառավարության նախարարների անունները կհայտարարվեն այն բանից հետո, երբ Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության անդամները քվեարկություն անցկացնեն կոալիցիոն համաձայնագրի հարցով:
Ակնկալվում է, որ կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի վերընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:









































