Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Հայաստանի ու Արգենտինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին»

Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Նա բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ներկայիս քաղաքական մակարդակը և կարևորել է երկկողմ բարձրաստիճան այցելությունների, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար: Չնայած Հայաստանի տնտեսության մեջ կատարված արտասահմանյան ներդրումների ծավալով Արգենտինան զբաղեցնում է երրորդ տեղը շնորհիվ անվանի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խոշոր ֆինանսական ներդրումների, այնուամենայնիվ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Պարոն Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերի շնորհիվ գործնական նոր ասպարեզներ գտնել այն առավելագույնս օգտագործելու համար: «ՀՀ Ազգային ժողովը շահագրգռված է Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ էլ ավելի զարգացնելու միջխորհրդարանական կապերը, քանզի բոլորս էլ գիտակցում ենք համագործակցության այս ձևաչափի մեծ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ մեր այցը դրական տեղաշարժ կարձանագրի մեր երկու բարեկամ պետությունների հարաբերություններում»,- ասել է ԱԺ նախագահը: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ երկու խորհրդարաններում ստեղծվել են պատգամավորական բարեկամության խմբեր, որոնք իրենց գործունեությամբ կարող են նպաստել Հայաստանի և Արգենտինայի միջև շփումների ակտիվացմանը: Կարևորվել է համագործակցությունը միջազգային կառույցներում:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու և Արգենտինա պաշտոնական այց կատարելու համար` Ամադո Բուդուն բարձր է գնահատել հայ-արգենտինյան բարեկամական հարարաբերությունները: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, կարևորեց բարեկամական խմբերի աշխատանքը: «Վստահ եմ, որ ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և կխթանի բազմակողմ համագործակցությունը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր ունի հայկական համայնքը, որը կարևոր ներգրավվածություն ունի Արգենտինայի քաղաքական և տնտեսական կյանքում: Հայերը մեծ ներդրում ունեն մեր երկրի բարգավաճման և հզորացման գործում»,- ասաց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն: Նա կարևոր համարեց նաև Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված Արգենտինայի չեզոք դիրքորոշումը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշմանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց 2006 թ-ին Արգենտինայի Ներկայացուցիչների պալատի, ապա նաև Սենատի կողմից ընդունված օրինագծի համար, համաձայն որի` երկրում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հովիկ Աբրահամյանը Ամադո Բուդուին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Ազգային կոնգրեսի շենքում:

Նշենք, որ հանդիպումը ուղիղ հեռարձակվել է Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում