ԱՄՆ Մեն նահանգի բնակիչը դատապարտվել է սեփական կնոջը սպանելու համար: Տղամարդը նրան թաղել է անտառում՝ հետը թաղելով նաև ամուսնական մատանին, ծաղիկներ, քաղցրավենիքի տուփ, կարտոֆիլի չիփսեր, Guilty («Մեղավորը») օծանելիք և սիրային երկտող: Հետաքննությունը պարզել է, որ 34-ամյա Լյուք Թիմանը սպանել է կնոջը՝ Վալերիին, քանի որ ցանկացել է հանդիպել այլ կանանց հետ: Այժմ նրան սպասվում է 25 տարի բանտարկությունը՝ տեղեկացնում է People-ը:

Սկզբում իրաքյան պատերազմի վետերան Լյուքը ոստիկանությանը հայտնել է, որ կնոջը վերջին անգամ տեսել է օգոստոսի 30-ին, սակայն նրա անհետանալու մասին տեղյակ չի պահել:

Սեպտեմբերին միայն կնոջ հարազատները սկսել են անհանգստաալ, որ Վալերին զանգերին չի արձագանքում: Հենց այդ ժամանակ էլ սկսել են հետաքննությունը: Կնոջ դին հայտնաբերվել է նրանց տան մերձական անտառում:

Կնոջ հետ թաղված երկտողում գրված է եղել. « Ես քեզ սիրում եմ, Վալերի, ես քեզ հավերժ կսիրեմ: Հանգչիր հանգստությամբ: Իմ սրտում Հիսուսն է:









































