Wednesday, 17 06 2026
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը

Կառավարությունը լուրջ աշխատանք ունի․ Ռուբլու արժեզրկումը կարող է հանգեցնել գնաճի

«Եթե առաջիկայում այլ զարգացումներ և ֆունդամենտալ գործոններ չլինեն, ապա ռուսական ռուբլու արժեզրկումն այսպիսի մակարդակի վրա էլ կմնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը և միևնույն ժամանակ հավելեց, որ 10 օրվա կտրվածքով ռուսական ռուբլին արժեզրկվել է արդեն 8%-ով, ընդ որում՝ սա հետևանք է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված դեռևս հերթական պատժամիջոցների, և առաջիկայում էլ հնարավոր է նոր պատժամիջոցներ հայտարարվեն ընդդեմ Ռուսաստանի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 6-ին նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ. հրապարակված ցուցակում հայտնված մարդկանց մուտքը ԱՄՆ արգելվում է, սառեցվում են նրանց բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է որևէ գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։

Բագրատ Ասատրյանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը մտածված է այս պատժամիջոցները կիրառում, և այս անգամ թիրախային քայլերն ուղղված են հենց ռուսական ներդրումային շուկաների դեմ։

Վերջինս նկատեց նաև, որ այս ժամանակահատվածում կար մի կարևոր գործոն, որը զսպում էր ռուբլու անկման միտումը, և դա նավթի համաշխարհային գների որոշակի աճն էր։

«Ռուսաստանի համար առաջնայինը հենց նավթի միջազգային գներն են, և եթե առաջիկայում նավթի գինը ընկնի, ապա ռուբլու արժեզրկման գործընթացը կխորանա։ Բացի սրանից, եթե առաջիկայում էլ նոր պատժամիջոցներ կիրառվեն, ապա դա ևս իր հերթին բացասական ազդեցություն կունենա»,- ասաց տնտեսագետը։

Գնահատելով նաև ռուսական ռուբլու անկման և ռուսական տնտեսության մեջ այս բացասական միտումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա՝ հայ-ռուսական տնտեսությունների փոխկապակցվածության համատեքստում, Բագրատ Ասատրյանը շեշտեց. «Նայելով վերջին ժամանակներում Հայաստանի տնտեսության զարգացման կորը՝ տեսնում ենք, որ կային արտահանման աճի բարձր տեմպեր, և ուղղություններից մեկը մասնավորապես հենց ռուսական շուկան էր, և հիմա արդեն ինքնարժեքի խնդիր է գալիս, այսինքն՝ 8%-ով արժեզրկված ռուսական ռուբլին բավականին թանկ է մեր արտահանողների համար։ Բացի սրանից՝ վտանգ կա նաև, որ Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները կարող են նվազել, և դեռ հայտնի չէ՝ մյուս զարգացումները կբերեն այս ճեղքը կփակե՞ն, թե՞ չէ»։

Ինչպես պնդում է մեր զրուցակիցը՝ թե՛ ՀՀ Կենտրոնական բանկը, թե՛ նաև կառավարությունը պետք է շատ զգույշ ու խելամիտ գործեն, ինչպես նաև շատ լուրջ մտածեն մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին։ Նրա խոսքով՝ չպետք է շատ ոգևորվել ռուսական շուկայի հնարավորություններով, ինչը շատ հարաբերական է, և այնպես էլ չի, որ ռուսական շուկան շատ մեծ հնարավորություններ ունի: Ըստ Ասատրյանի՝ պետք է մտածել նաև այլընտրանքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում