Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է Սիրիայում ռազմական սցենարին՝ տեղեկացնում է AFP-ն:
«Մենք պատրաստ ենք ռազմական գործողություններ սկսելու, եթե դրանց կարիքը լինի, ինչպես ասել է նախագահը»,- հայտարարել է Մետտիսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այժմ ուսումնասիրում է քիմիական զենքի օգտագործման մասին հետախուզական տվյալները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին նախապատրաստվել այն բանին, որ հրթիռային հարվածներ են լինելու:











































