Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Վերջին ԱԺ ընտրությունները ցույց տվեցին իրենց բացարձակ ապաքաղաքական լինելը: Տեղի ունեցան ընտրություններ ոչ թե կուսակցությունների բրենդների, ծրագրերի, գաղափարների միջև, այլ ռեսուրսների պայքար»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ առկա է կոնսենսուս մինուս 1. «Անգամ ՀՅԴ-ն պաշտպանեց մեր առաջարկը՝ անցնել համամասնական ընտրակարգի»:
«Այս ԸՕ-ով գնալ ընտրությունների նշանակում է հերթական անգամ ունենալ աղճատված ընտրություններ, որը չի արտահայտում հանրային տեսակետը: Գործել է ինչքան շատ փող, այնքան շատ վարկանիշ բանաձևը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին կոչ եմ անելով չհամառել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































