Թվային չափիչներ ձեռք բերել չցանկացող տաքսու վարորդների բողոքի ակցիաները Բրյուսելում լուրջ խցանումների պատճառ են դարձել:
Ակցիային Տաքսիների բրյուսելյան ասոցիացիայի, Տաքսի վարողների արհմիության և Taxis united-ի 250 վարորդեր են մասնակցել, ովքեր չեն ցանկանում 2,6 հազար եվրո արժողությամբ հաշվիչներ գնել՝ չնայած դրա գնի կեսը պետությունն է վճարում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ տաքսու 500 վարորդներ իրենց մեքենաներով հավաքվել են, որպեսզի կաթվածահար անեն Բրյուսելի կենտրոնի երթևեկությունը: Չնայած ակցիային երկու անգամ ավելի քիչ վարորդներ են մասնակցել, նրանց հաջողվել է խցանումներ առաջացնել, հաղորդում է РИА Новости-ն:
Տեղեկացվում է նաև, որ տաքսու վարորդների մի շարք ասոցիացիաներ չեն աջակցել ցուցարարներին:








































