Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
ԱԺ-ում քննարկվում է Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը վավաերացնելու հարցը:
«Ժամանակահատվածը հասկացանք՝ 2042 թվականին պետք է ամփոփվի այս վարկային համաձայնագիրը, բայց որքան գումար է կազմում՝ չեք հրապարակում: Պարոն Հարությունյան, չե՞ք տիրապետում»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ պետական միջոցների նկատմամբ չի կարելի այսպես վարվել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































