Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացման և մատուցվող ծառայությունների հասանելիության տասնամյակը

Հայկական բանկային համակարգի համար նախորդող տասը տարիներն էական ձեռքբերումների ժամանակաշրջան էին։ Արձանագրվեց համակարգի կայունություն, մեծացավ բանկերի կապիտալը և հասանելի դարձան նրանց ծառայությունները: Զուգահեռ զարգացավ հիփոթեքային շուկան, իրականացվեցին կենսաթոշակային բարեփոխումներ և ներդրվեց պարտադիր ավտոապահովագրությունը: Սերտացավ Կենտրոնական բանկի գործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, կրթական ծրագրերում ինտեգրվեց ֆինանսական կրթությունը, իսկ Դիլիջանում ստեղծվեց ուսումնահետազոտական կենտրոն:

Այս և մյուս բոլոր ձեռքբերումների պատմությունները համադրելով ստանում ենք երկրի առաջընթացի պատկերը, որը կանխորոշվեց նաև ֆինանսական առաջընթացով, ինչը փաստել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԿԲ անձնակազմին ուղղված իր խոսքում. «Կարծում եմ, ձեզ ավելի քան որևէ մեկին հայտնի է մեր տնտեսության ցուցանիշները, և ուզում եմ շեշտել, որ այդ ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ձեր դերակատարությունը, ինչպես ԿԲ-ի, այնպես էլ մեր առևտրային բանկերի: Շատ կարևոր է, որ դուք, իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում»։

2007-2017թթ.-ին Հայաստանում տասներկուամսյա գնաճի միջին ցուցանիշը կազմել է մոտ 4 տոկոս: Բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2007թ.-ի տարեսկզբից մինչև 2018-ը աճել է գրեթե 4 անգամ: Ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը 20 տոկոսից հասել է 77 տոկոսի, իսկ վարկերի և ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 9 տոկոսից մինչև 45 տոկոս: Նույն ժամանակահատվածում ակտիվների ծավալը 525 միլիարդից հասել է 4.4 տրլն դրամի, վարկերի ծավալը 230 մլրդ դրամից 2.5 տրլն դրամի և ավանդների ծավալը 300 մլրդ դրամից 2.5 տրլն դրամի: Բանկային համակարգի միջնորդության նմանատիպ աճը տեղի է ունեցել փոխառու միջոցների ներգրավման հաշվին:

Ֆինանսական ծառայությունների հասանելիությունը 11 տարիների ընթացքում ավելացել է ինչպես մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու կատարելագործման, այնպես էլ սպասարկման, հեռահար նոր տեխնոլոգիաների ներդրման և ազգաբնակչության շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի զարգացման շնորհիվ: Բանկային համակարգի նկատմամբ վստահության աճի արդյունքում խնայողությունները կայուն հոսել են դեպի բանկային համակարգ, ապահովելով ավանդների ծավալների առաջանցիկ աճ, ինչն էլ թույլ է տվել բանկերին ոչ միայն ավելացնել վարկային ռեսուրսների հասանելիությունը, այլև բարելավել վարկերի ֆինանսավորման աղբյուրների կայունությունը:

Բանկերի միջև մրցակցության խորացման արդյունքում 2007թ.-ի տարեսկզբի համեմատ դրամային և արտարժույթային վարկերի և ավանդների տոկոսադրույքների սպրեդերը նվազել են համապատասխանաբար՝ 6 և 8 տոկոսային կետերով: Վարկավորման տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ նաև ավելացել է տրամադրվող վարկերի ժամկետայնությունը:

ՀՀ-ի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն և հասանելի դարձնելու նպատակով 2009թ.-ին ստեղծվել է Ազգային հիպոտեկային ընկերությունը: Երիտասարդների համար վարկավորման նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով 2010թ.-ին ստեղծվեց նաև «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը: Ընկերությունն այսօր վարկավորում է մի շարք ծրագրեր, որոնցից ամենագլխավորը «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագիրն է։ Այն նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից է, որով պետական սուբսիդավորման արդյունքում հիփոթեքային վարկերը հասանելի դարձան երիտասարդներին՝ ամենացածր տոկոսով: Միայն «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով բաշխվել է 1500-ից ավելի բնակարան, շահառու է դարձել 2100-ը:

Ընկերությունը սկսել է ֆինանսավորել նաև ուսանողական վարկեր, սպայական անձնակազմի կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր։ Հիփոթեքային վարկերի հասանելիությանը զգալիորեն նպաստել է նաև վարկավորման մատչելիության աճը, մասնավորապես՝ վարկավորման տոկոսադրույքների նվազումը և ժամկետայնության աճը:

Չնայած տարածաշրջանում ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների վատթարացման միտումներին, ՀՀ-ում արձանագրվել է բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշների աճ:

ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ վերջին տարիներին բանկային համակարգի կարգավորման ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, որոնց հիմնական նպատակը ապագայում ֆինանսական համակարգի կայունության էլ ավելի ամրապնդումն էր և բանկային համակարգի երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն էր: Իսկ փոփոխություններից ամենակարևորների թվում է ԿԲ-ի կողմից կապիտալի նվազագույն պահանջի ավելացումը:

Համաձայն Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ստեղծած ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի՝ 2006թ.-ին Հայաստանը բանկային համակարգի արդյունավետ վերահսկողության հիմնարար սկզբունքներին բավարարում էր մոտ 67 տոկոսով, իսկ արդեն 2012թ-ին՝ մոտ 93 տոկոսով:

ԿԲ-ի ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանության ռազմավարության տրամաբանությունից էր բխում Ֆինանսական համակարգի հաշտարարի կարևոր ինստիտուտի ստեղծումը, որն անվճար է և արագ լուծում է ֆինանսական հաստատության և ֆիզիկական անձ հաճախորդի միջև վեճերը:

«Հայաստանի փորձը՝ որպես օրինակելի փորձ, ցանկություն ունեն ներդնել ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը: Բազմիցս հրավիրվել ենք այդ երկրներ որպես խոսնակ մեր փորձի փոխանակման և համագործակցության նպատակով», – նշում է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

2005-ից մինչև 2017թ.-ը ավելի քան երեք անգամ աճել են մեր երկրի համախառն միջազգային պահուստները՝ 755մլն-ից մինչև 2,3 մլրդ դոլար: Այս թվերի ետևում հսկայական աշխատանք է, ու դրանց արձանագրումը ահռելի նշանակություն ունի մեր երկրի ֆինանսական համակարգի անվտանգության համար:

Այս կապակցությամբ Ֆինանսական վարչության պետ Արման Փոթիկյանը նկատում է. «ՀՀ-ի միջազգային պահուստները շարունակել են աճել վերջին 10 տարվա ընթացքում, և այս պահին գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: ԱՄՀ-ի, ինչպես նաև այլ միջազգային փորձում ընդունված մեթոդաբանությամբ, միջազգային պահուստները այս պահին գտնվում են ավելի քան բավարար մակարդակի վրա»:

Ըստ միջազգային գնահատականների՝ հայկական ֆինանսական համակարգում ներդրված են Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում այս տարիների ընթացքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին:

Նշվածը կատարված աշխատանքի մի մասն է միայն: Այս ամենին զուգահեռ Դիլիջանի ուսումահետազոտական կենտրոնի գործարկմամբ նոր թափ հաղորդվեց կրթական և հետազոտական գործառույթներին:

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը փաստում է, որ ներկայումս Դիլիջանը հայտնվել է միջազգային լավագույն ուսումնահետազոտական կենտրոնների շարքում և իր ուրույն տեղն ունի աշխարհի քարտեզի վրա։

Հայաստանի Կենտրոնական բանկի շրջանակներում կազմակերպվել են միջազգային և տարածաշրջանային տասնյակ համաժողովներ և հարյուրավոր դասընթացներ, որոնք ունեցել են հազարավոր մասնակիցներ: Ընդլայնվել է համագործակցությունը միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների գիտական, ուսումնական հաստատությունների հետ: Կրթական ծրագրեր են իրականացվում Բերքլիի, Հարվարդի, Սթենֆորդի, Շանհայի համալսարանների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում