Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ համաձայնագրի տեքստում առկա են անորոշ եզրույթներ՝ «պարտավորվում են», «խթանում են», «անհրաժեշտությունը հաշվի առնելով»: «Ենթադրվո՞ւմ է արդյոք ենթաօրենսդրական իրավական ակտերի կամ օրենքների ընդունում, որպեսզի կիրարկվի այս համաձայնագիրը»,- ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին հարցրեց պատգամավորը:
Զեյնալյանին հետաքրքրոմ էր՝ կոնկրետ պետական պաշտոնատար անձի վրա ի՞նչ լիազորություն է դրվելու. «Նրա անձնագրի մեջ ինչ է ավելացվելու, ինչ է կատարելու, և ինչ արդյունք ենք ակնկալելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































