Գերմանական հեղինակավոր Bild թեթրի մարզական բաժնի ղեկավար Վալտեր Շտրատենը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան հայտարարել էր, որ «Բորուսիա»-ի դեմ Բունդեսլիգայի խաղից առաջ Bild-ը հրապարակել էր իր տակտիկական սխեման և նշել, որ բացահայտելու է «առնետին» ու հեռացնի թիմից:
«Եթե Գվարդիոլան հեռացնի բոլոր առնետներին, «Բորուսիա»-ն չեմպիոն դառնալու հնարավորություն կստանա»,- հայտարարել է Շտրատենը:






































