Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմում ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը էլեկտրոնային եւ փոստային նամակներով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին եւ ԱԱԾ պետին՝ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ քննություն իրականացնելու համար:

«Հարգելի պարոն գլխավոր դատախազ,

Հարգելի ազգային անվտանգության ծառայության պետ

ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանը 2008թ-ից մինչև 2018թ. ՀՀ նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին, տիրապետելով 2005թ. Սահմանադրությամբ լիազորությունները, դրանք օգտագործել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի զավթելու, ՀՀ օրենսդրության նորմերի կոպիտ, շարունակական ոտնահարմամբ, իրականացրել է հանցավոր քաղաքականություն, որի արդյունքում.

1. Այդպես էլ իրավական գնահատական չի ստացել, քննություն չի իրականացվել և ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով:

2. Տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի:

3. ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը ըստ պաշտոնական տվյալների աղքատ է:

4. Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ից անվերադարձ արտագաղթել է առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը:

5. Կոռուպցիան դարձել է համակարգային, և ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության գնահատականների կոռուպցիայի ընկալման համաթիվն աճել է՝ հասնելով պետության անվտանգությանը սպառնացող մակարդակին:

6. Վատթարացել է ՀՀ-ում շրջական միջավայրի վիճակը՝ օդի, հողի և ջրի աղտոտման անվերահսկելի և անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչթափանցիկ և ոչհաշվետու գործելակերպի պատճառով:

7. Կեղծվել են ՀՀ նախագահի 2008թ., 2013թ նախագահական ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները, չեն ապահովվել ազատ և արդար ընտրություններ՝ ընտրական իրավունքների զանգվածային, կազմակերպված և շարունակական խախտումների հետևանքով, որոնց կանխման ուղղությամբ իր գլխավորությամբ իրավապահ մարմինները մատնվել են բացառիկ անգործության:

8. 2016թ ապրիլի 2-ից 6-ը պատերազմական գործողությունների ժամանակ զոհված առնվազն 77 զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննություն չի իրականացվել, չնայած զինվորական ծառայության կազմակերպման, իրականացման հետ կապված բազմաթիվ բացթողումների մասին տեղեկություններին:

9. Իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել ՀՀ քաղաքացիները:

Իր հրապարակային ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը անձմաբ է խոստովանել գաղջ մթնոլորտի առկայության մասին, որը հետևանք է հենց իր նախագահության ժամանակահատվածում իրականացրած քաղաքականության:

Օրերս, ըստ ԶԼՄ-երի հրապարակման, ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին բերման էր ենթարկել այն հիմքով, թե ասֆալտի վրա «մերժիրսերժին» գրառումը փչացնում է հանրային գույք հանդիսացող ասֆալտը:

Կարծում եմ, հաշվի առնելով անձամբ Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ մթնոլորտի գաղջ լինելու մասին, հաշվի առնելով վերը նշված հանցագործությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ելնելով օրենքի առջև բոլորի հավասար պատըասխանատվության սկզբունքից, դիմում եմ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեկան հետապնդում հարուցելու, և քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որպեսզի վերանա ՀՀ-ում մթնոլորտի գաղջությունը, և վերականգնվի առողջ միջավայրում ապրելու իմ, իմ երեխաների, իմ ընտանիքի սահմանադրական իրավունքը:

Դիմող Արթուր Սաքունց

09.04.2018թ.»,- գրված է իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում