Կալիֆորնիայի համալսարանի հնագետները Հունաստանի Կորնթոս քաղաքում հին շինության փլատակների տակից գրեթե 1,5 հազար տարի հողի տակ մնացած մոտ 115 բրոնզե մետաղադրամներ են հայտնաբերել:

Ըստ հնագետների՝ մետաղադրամները հողի մեջ թաքցվել են մ.թ.ա. 6-րդ դարում: Հնագետներին, սակայն, զարմացնում է ոչ թե գանձերի թաքցնելու տարեթիվը, այլ այն, որ դրանք, գտնվելով հողի մակերեսից ընդամենը մի քանի սմ խորության վրա, մինչ այժմ չէին հայտնաբերվել:
Կորնթոսի նավահանգիստը մի քանի անգամ փլուզվել է տարերային աղետից, սակայն բնակիչները վերականգնել են այն փլատակներից: Ամենամեծ աղետը, որ տեղի է ունեցել 1500 տարի առաջ, ստիպել է բնակիչներին լքել քաղաքը: Հավանաբար այդ պատճառով տանտերը չի վերադարձել փողերի հետևից:








































