Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Սիրիայում պոլիոմելիտի նոր դեպքերի մասին՝ հաղորդում է Reuters-ը:
«Ակնկալվում է, որ հիվանդությունը կտարածվի: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է պատվաստել Սիրիայում բոլոր երեխաներին»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Սոնա Բարին:
Միևնույն ժամանակ արդեն հաստատվել է պոլիոմելիտով վարակման 13 դեպք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը մտադիր է պոլիոմելիտի դեմ զանգվածային պատվաստում կատարել Մերձավոր Արևելքում:









































