Իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Իրանի ու համաշխարհային տերությունների «վեցյակի» միջև, մեծ հաղթանակ է Թեհրանի համար: Այս մասին հայտարարել է լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» կազմակերպությունը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Այն, ինչ ձեռք է բերվել պայմանագրի կնքման արդյունքում, Իրանի և տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց մեծ հաղթանակն է և նրանց թշնամիների պարտությունը,- ասվում է հայտարարության մեջ:- Սա օրինակելի հաղթանակ է, որն իսլամական պետությունը կարող է հավելել իր ձեռքբերումների ցուցակում»:
Իսրայելի իշխանությունները, որոնք հանդիսանում են տարածաշրջանում «Հըզբոլլահի» գլխավոր հակառակորդը, երեկ համաձայնագրի կնքումն անվանել էին պատմական սխալ:
«Հըզբոլլահը», որը հիմնվել է 1980-ականներին՝ Իրանի քաղաքական և ֆինանսական աջակցությամբ, գոյության ընթացքում դարձել է տարածաշրջանային ազդեցության հզոր գործոն:









































