Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Գալուստ Սահակյանն այդքան պրիմիտիվ բնավորություն չունի, բայց «Ժառանգության» նախաձեռնությունը ողջունում է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խրախուսելի է համարում ԱԺ կանոնակարգ օրենքում «Ժառանգություն» խմբակցության առաջարկած փոփոխությունն, ըստ որի՝ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն գործընկերների փոխարեն:

«Ես դա խրախուսելի եմ համարում, իմիջիայլոց թիրախային է դառնում միշտ Հանրապետական խմբակցությունը, որովհետև ուշադրության կենտրոնում պիտի լինի հենց ՀՀԿ-ն: Դրանից օգտվել են բոլորը, բայց ես երբեք չեմ տեսել, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկելը որևէ օրենքի արդյունավետության վրա բացասաբար ազդի, պարզապես որպեսզի բացակայությունը նկատելի չդառնա, երբեմն-երբեմն լինում է: Եվ այդ օրենքը ես ողջունում եմ. մեկ անգամ ևս թող ընդգծվի, որ պիտի պատգամավորներն իրենց լիազորությունների շրջանակներում գործեն, որովհետև նրանք այսպես թե այնպես սովորական քաղաքացիներ չեն, յուրաքանչյուրն իր տեղը պիտի քվեարկի»,- ասաց նա:

Սահակյանի համոզմամբ՝ միմյանց փոխարեն քվեարկողներ կան նաև ընդդիմության շարքերում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ 1995 թվականից Ազգային ժողովում է, բայց այդքան «պրիմիտիվ» կամ «անհեթեթ» բնավորություն ունեցող չի, որ այդպես մանկամտության հասնող քայլ անի, հետևի՝ սա շատ քվեարկեց, սա քիչ, բայց այդ խնդիրը կա, ընդ որում՝ նա նշեց, որ ասում են, թե ընդդիմությունն է օրինագծի հեղինակը, բայց ամենամեծ նախաձեռնողներից մեկը ԱԺ նախագահն էր: Սահակյանի համար ընդունելի չի, որ երբ որևէ մեկը քվեարկում է, այն ինչ-որ տեղ ցույց են տալիս կամ գրում են այդ մասին, դրա վատ հետևանքներն ամբողջ խմբակցությանն են վերագրում, դրա համար էլ ողջունում է այդ նախագիծը:

Խմբակցության ղեկավարը նաև նշեց.՝ «Թող մեկ անգամ էլ ակնհայտ լինի, որ օրենքն ընդհանրապես նման պատգամավորներին կարգազանց է համարում, այսինքն՝ նորից բարոյական ներգործում է, բայց դա ավելի տիպական է դառնում»: Նա կարծում է՝ դա կօգնի, որպեսզի այսուհետ յուրաքանչյուրն իր փոխարեն քվեարկի:

«Իհարկե, ասեմ, երկրներ կան, որտեղ ընդհանրապես մենակ խմբակցության ղեկավարն է քվեարկում, երկրներ կան, որ էդպես սահմաններ չի դրված, ասենք՝ քվեարկությանը 24 ժամ է տրվում: Ես կողմնակից եմ այն մոդելին, որ ունենք, և կցանկանամ, որ շարունակվի այն: Սակայն եթե դա խնդիր է առաջացնում և անհեթեթության հասնող վերլուծություններ, ապա փոփոխություններ են պետք»,- ասաց նա: Սահակյանը տեղեկացրեց, որ օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից և գտնվում է խորհրդարանի նիստերի օրակարգում: Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք մեծամասնություն են նաև հանձնաժողովում, և օրենքը ճանապարհ չէր ունենա, եթե իրենք, ինչպես հաճախ ասում են, ընդդիմության նախաձեռնություններին դեմ գնային:

«Ինչը խելացի է, բնականաբար, կողմ ենք դրան: Իհարկե, դրանից հետո կասեն՝ հաղթեցինք և այլն, և այլն՝ չմտածելով՝ ոնց պիտի հաղթեիք, եթե Հանրապետականը չմասնակցեր գործընթացներին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում