Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Ես եմ լինելու Հայաստանի չորրորդ նախագահը». Վարդան Սեդրակյան

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը, որը, դատարանի որոշմամբ կատարվում է վճռաբեկության կարգով:

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը ներկայացրեց բերված բողոքը, որով պահանջել են ամբաստանյալներից բռնագանձել 43 միլիոն դրամի չափով գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Սամվել Հարությունյանի շահերի պաշտպան Գայանե Գալոյանը ներկայացրեց, որ ամբաստանյալները քննության բոլոր փուլերում նշել են, որ սպանելու դիտավորություն չենհ ունեցել, միայն Պարույր Հայրիկյանին վախեցնելն է եղել նպատակը:

Կրակոցներից հետո Խաչատուր Պողոսյանն ասել է. «Շատ վատ բան եղավ, կրակոցը դիպավ Հայրիկյանին»: Եթե սպանելու մտադրություն ունենային, նման բան չէին ասի:

Քաղաքականությունը Սամվել Հարությունյանին բոլորովին չի հետաքրքրել:

«Փառք Աստծո, բոլորս Հայրիկյանին կենդանի ենք տեսնում»,- ասաց Գ. Գալոյանը:

Հարությունյանն ու Պողոսյանը չպետք է մեղադրվեին պետական, քաղաքական գործչին կյանքից զրկելու փորձի համար՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու դիտավորությամբ: Դա չի եղել նրանց նպատակը, այլ միայն՝ նախագահի թեկնածու Հայրիկյանին վախեցնելը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով մեղադրանք չպետք է առաջադրվեր:

Հարությունյանի մեղավորությունը իրեն մեղսագրված արարքում ապացուցված չէ:

Ըստ պաշտպան՝ պետք է բեկանել դատավճիռը Հարությունյանի մասով, փոփոխել՝ մեղմացնելու առումով: Անհնարինության դեպքում գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Խաչատուր Պողոսյանի շահերի պաշտպան Ավետիսյանը պնդեց բողոքը: Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, սպանելու դիտավորություն չի ունեցել, միայն վախեցնելու մասին է խոսք գնացել:

Զենքը պահել է Հայրիկյանից աջ, որպեսզի նրա վրա չկրակի, բայց Հայրիկյանը շարժվել է, ու կրակոցը դիպել է նրան:

Մեղադրանքի համար հիմք են ընդունվել Հայրիկյանի հակասական ցուցմունքները: Նա պնդել է, թե կրակողը չէր կարող վախեցնելու մտադրություն ունենալ: Բայց պաշտպանի կարծիքով՝ Հայրիկյանի ցուցմունքներն արժանահավատ չեն: Նույնիսկ սխալ է նկարագրել կրակողին: Սպանելու դիտավորություն ունենալու դեպքում կրակողը կարող էր սպանել, ոչ մի խոչընդոտ չի եղել: Անհիմն է Հայրիկյանի պնդումը, թե Բարձրյալն է միայն փրկել իր կյանքը: Հայրիկյանն իր վրդովմունքն է հայտնել, որ Սեդրակյանն իրեն թույլ է տվել ասելու. «Իմ մեկ մեքենան ավելի արժե, քան Պարույր Հայրիկյանը»: Բայց քննության ընթացքում չի բացահայտվել, թե ինչի հետ էր կապված Հայրիկյանի ու Սեդրակյանի միջև լարվածությունը:

Կամայական, հակասական, չապացուցված հանգամանքներ են դրվել մեղադրանքի հիմքում: Չի հիմնավորվել, որ կրակոցներն արձակվել են ոչ թե ֆիզիկական անձ Հայրիկյանի, այլ հենց քաղաքական գործիչ Հայրիկյանի վրա: Չի բացահայտվել, թե Հայրիկյանի սպանությունն ավելացնելո՞ւ էր Սեդրակյանի ընտրազանգվածը: Ի՞նչ նպատակի էր նա հասնելու՝ Հայրիկյանի սպանությունը պատվիրելով:

Պողոսյանը սպանության պատվեր չի ստացել, կրակոցները չի ուղղել Հայրիկյանի վրա: «Սպանություն» բառն անգամ քրեական գործում չկա՝ ըստ պաշտպանի:

Պողոսյանի մեղավորության վերաբերյալ կասկածները չեն փարատվել նախաքննության ու դատաքննության ընթացքում, այդ կասկածները պետք է մեկնաբանվեին հօգուտ ամբաստանյալի:

Պաշտպանական կողմը հույս ունի, որ վերաքննիչ դատարանը կհանգի եզրակացության, թե Պողոսյանի մեղքն ապացուցված չէ 34-305 հոդվածով: Նրա արարքը համապատասխանում է 113 հոդվածին: Դատավճիռը մասնակիորեն պետք է բեկանել, ճիշտ քրեաիրավական գնահատական տալ:

Պողոսյանն ավելացրեց, որ ցանկացել է միայն վախեցնել Հայրիկյանին: «Թող ինձ ների Հայրիկյանը, պիտի ասեմ, նա սուտ ցուցմունք է տվել, թե նախորդ օրը տեսել է նույն կրակողին իրենց շքամուտքում»:

«Էն մասին ասեք, որ վախեցնելու համար «փըխկ» չեք ասել, այլ զենքը վերցրել ու կրակել եք»,- հարցրեց նախագահողը: «Հայրիկյանը փըխկից չէր վախենա: Գազային ատրճանակ գնելու համար փող չունեինք, կրակեցինք այն զենքով, որն ունեինք: Զենքը արդեն լիցքավորված էր, ուրիշ կողմ պիտի կրակեի:

Վախեցնելու նպատակը կապված չէ քաղաքական գործունեության հետ: Սամվելն է ասել, որ պիտի վախեցնենք, հետո պիտի Սեդրակյանին ասեր՝ վախեցրինք, որ Սեդրակյանը փողը տար»: «Փողը ի՞նչ կապ ուներ Հայրիկյանի հետ»,- հարցրեց նախագահողը: Հստակ պատասխան չեղավ: Ամբաստանյալն ասաց. «Զենքի հազար դոլարը եթե Հարությունյանը վերցրել է, որտե՞ղ է գրված, որ էդ փողից ինձ տվել է: Սեդրակյանը կապ չունի Հայրիկյանի հետ: Դա մենք ասել ենք դատարանում: Իմ արարքը սխալ է որակված»:

Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան Սիրունյանը պնդեց, որ Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ, հետևություններն արվել են ենթադրություններով:

Ըստ պաշտպանի՝ ապացուցված չէ, թե ի՞նչ շարժառիթներով էր Սեդրակյանը ցանկանում կյանքից զրկել Հայրիկյանին: Դատավճիռը չունի պատճառաբանական մաս:

Ստացվում է, որ Սեդրակյանը միայն «դիլխոր չեք մնա» ասելով՝ իր չակերտավոր հանցակիցներին ուղարկել է մարդ սպանելու: Նրան հետևելու համար հատկացրել է իր մեքենան, որ ակնհայտ լինի, թե Սեդրակյանն է կազմակերպել:

Պաշտպանը խնդրեց դատավճիռը բեկանել, Սեդրակյանին արդարացնել:

Սեդրակյանը միացավ պաշտպանին: «Նախագահական ընտրություններից ութուկես ամիս առաջ ասուլիս եմ հրավիրել ու հայտարարել, որ նախագահական ընտրություններում առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Հիմա էլ չեմ ափսոսում իմ այդ քայլի համար»,- ասաց Սեդրակյանը:

Ապա ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Նա ընդգծեց, որ ինքն է առաջինն ասել, թե Հայաստանը պիտի միանա Մաքսային միությանը, այն ժամանակ շատերը հեգնանքով են ընդունել այդ հայտարարությունը:

Ըստ Սեդրակյանի՝ Հայրիկյանի հետ քաղաքական և այլն դրդապատճառ ինքը չէր կարող ունենալ: Հայտարարեց, որ անկախ ամեն ինչից վստահ է, որ արդարացվելու է, Հայաստանի չորրորդ նախագահն ինքն է լինելու, որովհետև առաջիկա նախագահական ընտրություններում հենց ինքն է ՀՀ նախագահ ընտրվելու:

Սեդրակյանն առաջարկեց, որ ստուգվի՝ որևէ մեկն իր հաշվեհամարներին գումար փոխանցե՞լ է, թե՞ ոչ, ինչը բազմիցս հայտարարել է տուժող Հայրիկյանը:

«Հայրիկյանը բացահայտ կեղծիքի է գնում, որովհետև գիտի, որ եթե որևէ թեկնածուի հաշվին խոշոր գումար փոխանցվեր, դա կարող էր քրեական գործ հարուցելու պատճառ հանդիսանալ: Ինձ այդ դեպքում չէին գրանցի:

Առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո անգամ ինձնից գումար են պահանջել, կուզեի, որ այդ մարդիկ հրավիրվեին դատարան: Ինձ ազատազրկել են 14 տարով: Լավ: Բայց ի՞նչ եմ արել: Ի՞նչ շահ ունեի, եթե Հայրիկյանը կյանքից զրկվեր: Ստացվում է, որ մի օր գրասենյակ եմ գնացել, առանց պատճառի որոշել եմ Հայրիկյանին սպանել, դա էլ հանձնարարել եմ հարևանիս: Ֆիլմեր ենք դիտում, գրքեր ենք կարդում, նման հանձնարարություն մի քանի հոգու չեն տալիս: Բայց իբր ես Խաչիկին էլ եմ կանչել: Լավ է՝ չեն ասել՝ լրագրողների էլ էի հրավիրել Հայրիկյանին սպանելու հանձնարարություն տալու ժամանակ:

Կրակոցներից հետո ի՞նչն էր ինձ խանգարում, որ երկու ամբաստանյալներին հեռացնեի հանրապետությունից: Ես էլ կարող էի երկրից հեռանալ: Դե թող Վարդանին գտնեին ամբողջ աշխարհում: Տրամաբանական ոչ մի քայլ չկա դեպքից հետո իմ պահվածքում, եթե ես էի կրակոցները պատվիրել: Նորմալ բանականության տեր մարդը, որ քառասունվեց տարի ապրել ու քաղմասի տեղը չի իմացել, զբաղվել է էպոսների մեկնաբանություններով, նման բան կարո՞ղ էր անել:

Ես ուզում եմ, որ վերաքնվի գործը, ստուգվեն իմ բանկային հաշիվների բոլոր շարժերը: Ինձ դատապարտել են երկու հոգու ցուցմունքի հիման վրա: Փաստեր, ապացույցներ չկան: Վախեցնելու հրահանգն էլ ապացուցված չէ: Երեսունյոթ թիվը չէ: Էլ ինչի՞ էին դատաքննություն անցկացնում: Ինձ թվում է՝ այլ խաղացողներ կան, ում ձեռք է տալիս, որ ես գտնվեմ բանտում»,- եզրափակեց Վարդան Սեդրակյանը:

Հայրիկյանի ներկայացրած քաղհայցի պահանջը անհիմն գնահատեց պաշտպան Գալոյանը: Պաշտպան Ավետիսյանը նշեց, որ քաղհայցը հիմնավոր լինելու դեպքում բժշկական հաստատություններից համապատասխան փաստաթղթեր պիտի լինեն, դրանք հետազոտվեն մասնագետների կողմից կամ փորձաքննությամբ: Տուժողի քաղհայցի պահանջը հենց այս առումով հիմնավոր չէ:

Սիրունյանը նշեց, որ քաղհայցի հարցն առանց քննության թողնելն ընդհանուր իրավասության դատարանի միակ ճիշտ քայլն է եղել:

Սեդրակյանը նշեց, որ տուժողը լսել է, թե ամբաստանյալը նյութական հնարավորություն ունի, որոշել է նրանից փող ստանալ, քաղհայցը հիմնավոր չէ, ըստ դատական պրակտիկայի՝ թող գտնեն մեկին, որ նման վնասվածքի դեպքում այդքան նյութական պահանջ է ներկայացրել ու հատուցում ստացել:

Հայրիկյանի ներկայացուցիչը համեմատություն կատարեց Քենեդու սպանության հետ՝ ասելով, որ Հայրիկյանի նկատմամբ քաղաքական հանցագործություն է կատարվել: Ամբաստանյալների մեղքը, ըստ տուժող կողմի, ապացուցված է: Դատավճիռը արարքների որակման ու պատիժների մասով չպետք է փոփոխվի:

Մեղադրող Արամ Ամիրզադյանն առարկեց ամբաստանյալների բերած վերաքննիչ բողոքների դեմ:

Դատարանը մեղադրողի ելույթն ընդմիջելու համար դիտողություն արեց Վարդան Սեդրակյանին, ով իր մեղավորությունը հաստատող ապացույցներ էր պահանջում:

«Կարո՞ղ եք բացի երկու հոգու ցուցմունքներից, Սեդրակյանի մեղքը հաստատող այլ ապացույց նշել»,- մեղադրողին հարցրեց նախագահողը:

Մեղադրողը մատնանշեց «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի վրա Սեդրակյանը սլաք էր դրել, իսկ Պողոսյանի ցուցմունքով՝ այդ սլաքը դրվել էր Հայրիկյանի սպանության պատվերը տալու ժամանակ:

Մեղադրողը հիշատակեց նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:

Մեղադրողի կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների բերած վերաքննիչ բողոքները՝ մերժել:

Տուժողի քաղհայցի պահանջի վերաբերյալ մեղադրողն ասաց, որ պետությունն անհատույց է տուժողին տվել քսան միլիոն դրամ: Պետության շահ չկա, դատախազը չի կարող միջամտել: Բայց հանցագործությամբ պատճառված վնասը պետք է հատուցվի: Այս հարցի լուծումը մեղադրողը թողեց դատարանի հայեցողությանը:

Դատարանը մերժեց ամբաստանյալ Սեդրակյանի և պաշտպան Սիրունյանի միջնորդությունը՝ վկաներ լսելու, բանկային հաշիվներ ստուգելու, գործը վերաքննության կարգով քննելու վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում