Մեր գործընկերներին չենք ուզում տեսնել ջախջախված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Քաղաքացիական պայմանագրի սկսած շարժանը:
Հարցին հնարավո՞ր է ինչ-որ մի պահի «Ելք»-ի անդամները միանան Նիկոլ Փաշինյանին, Գորգիսյանն ասաց․ «Եթե բռնություն կիրառվի, մենք կաջակցենք մեր գործընկերներին:
Գորգիսյանի կարծիքով՝ համակարգային փոփոխություններ պետք է լինի, իսկ դրա համար լուրջ աշխատանք է պետք․ «Մենք անձերի դեմ պայքար չենք ընդունում: Եթե Սերժ Սարգսյանը փոխվի Արմեն Աշոտյանով ոչինչ չի փոխվի: Քանի դեռ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահ է, հասարակությունը չի կարող վստահել այդ կառույցին»:









































