Մենի Պակյաոյի մարզիչ Ֆրեդի Ռոաչը վստահ է, որ եթե հաջողվի կազմակերպել Ֆլոյդ Մեյուեյզերի դեմ մենամարտը, ապա իր սանը հաղթանակ կտանի:
«Մենին ավելի դանդաղ է դարձել, բայց նույնը կարող ենք ասել նաև Մեյվեյզերի մասին: Դա ավելի մեծ կորստ է Ֆլոյդի համար՝ հաշվի առնելով նրա պաշտպանողական մարտավարությունը:
Իհարկե, չեմ պնդում, որ Մենին նրան հեշտությամբ կհաղթի, բայց հաղթանակն, այնուամենայնիվ, կկայանա»,- հայտարարել է Ռոաչը:




































