Զոմբիների կերպարներով երիտասարդները Մեխիկոյի փողոցներ են դուրս եկել պաստառներով ու կարգախոսներով՝ համերաշխության կոչ անելով:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ մարդիկ պետք է զոմբիներից սովորեն մարդկանց միջև հավասարության սկզբունքը:
«Մենք ցանկանում ենք մարդկանց զոմբիների սկզբունքով վարակել: Առաջին հերթին, դա հարգանքն է, քանի որ նրանք չեն հարձակվում միմյանց վրա: Բացի դրանից՝ զոմբիների հասարակության մեջ խտրականություն չկա: Զոմբիի համար կարևոր չէ, ում կծել՝ երեխայի, աֆղանցու, հարուստի թե աղքատի»,- նշել է շքերթի մասնակիցներից մեկը:
Զոմբիների մեքսիկական շքերթին մասնակցել է ավելի քան մի քանի հարյուր երիտասարդ:









































