ԱՄՆ-ն շարունակում է կատարել Փարիզի կլիմայական համաձայնագրի պայմանները՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի դրա հետևորդ երկրների շարքից դուրս գալու որոշման։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նրա խոսքով՝ համաձայնության պայմանները կատարվում են ամերիկյան բիզնեսի և տեղական իշխանությունների համատեղ ջանքերով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխարհում կենտրոնական կառավարությունների դերի նվազեցման միտում է նկատվում, իսկ տնտեսության և քաղաքացիական հասարակության դերը մեծանում է։










































