Saturday, 20 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ

Զատուլինի հայտարարությունը նշանակում է՝ Հայաստանը կարող է դառնալ միջուկային հարվածների թիրախ

«Միայն Զատուլինի հայտարարությունը մեզ համար խիստ անբավարար է, նման հայտարարություն պետք է լինի Պետդումայի նախագահի կամ նախագահ Պուտինի անունից, քանի որ հարկավոր է միջպետական հարաբերությունների բարձր մակարդակ։ Ապրիլին տեսել ենք ՌԴ-ի կողմից սադրած պատերազմը»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, թե Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իր նկատմամբ։

Լևոն Շիրինյանը նշեց, որ Զատուլինին պիտի հիշեցնել Դրո-Լեգրան համաձայնագրի ու դրա կատարման մասին։

Քաղաքագետը կարծում է, որ Զատուլինի հիշեցումը նաև Վազգեն Սարգսյանի խոսքերը, թե՝ Ռուսաստանը, ի դեմս Հայաստանի, իր սեփական Իսրայելն ունի Հարավային Կովկասում, նշանակում է, որ ծայրահեղ վիճակներում Հայաստանը կարող է դառնալ թիրախ միջուկային հարվածների համար այլ պետությունների կողմից։

«Դա նշանակում է նաև կոմպլեմենտար քաղաքականության ոչնչացում, որին մենք տառապանքով՝ապրիլյան պատերազմի արդյունքով, «Սասնա ծռերի ապստամբությամբ հասել ենք։ Դա են ուզում ոչնչացնել։ Իրականությունը Վազգեն Սարգսյանի հայտարարությունից հետո շատ փոխվել է, տրանսֆորմացվել է։ Եվ կրկնեմ ՝ մենք ապրիլին տեսել ենք Ռուսաստանի սադրած պատերազմը։ Եթե իրենք դասեր են քաղել, առաջին քայլը պիտի լինի ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ընդգծեց քաղաքագետը։

Շիրինյանը կարծում է, որ Զատուլինի հայտարարությունները նշանակում են, որ մենք առճակատման մեջ ենք մտնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում