Արևելաեվրոպական պետությունների հետ երկխոսությունը զարգացնելու Եվրամիության ձգտումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսաուղերձում:
«Մենք այժմ տեսնում ենք, որ ռուսական կողմը «Արևելյան գործընկերության» նախագծում այլ պետությունների մասնակցությունը և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն ընկալում է որպես մի բան, որն ուղղված է իր դեմ: Դա այդպես չէ»,- հայտարարել է կանցլերը:











































