Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը երկրորդ վստահ հաղթանակն է տարել Թբիլիսիում։ Հարևան երկրի հավաքականն այս անգամ 2։0 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ, որի հետ Հայաստանի ընտրանին երեք օր առաջ 0։0 էր խաղացել։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին վրացիները 4։0 հաշով հաղթել էին Լիտվային, որն այսօր ուժեղ գտնվեց մեր հավաքականից։








































