Հայաստանում ձու արտադրող ընկերությունները մոտ օրերս խորհրդակցություն են արել, որի ընթացքում որոշել են դիմել ՀՀ կառավարությանն ու պետեկամուտների կոմիտեին՝ խնդրանքով սահմանափակել հավկիթի ներկրումը:
Բանն այն է, որ ձվի շուկայում արդեն նկատվում է ձվի ավելցուկ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից: Թերթի զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով` մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































