Ֆիլիպիններում հաստատել են. «Հայան» թայֆունի հետևանքով զոհվել է 4919 մարդ՝ հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ այդ թիվը վերջնական չէ և ըստ ամենայնի կավելանա:
Գործակալության տվյալներով՝ Ֆիլիպիններում դեռևս բազմաթիվ շրջաններ են մնում, որտեղ զոհվածներին պարզապես չեն հասցրել հաշվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպիններին հարվածած ավերիչ թայֆունի հետևանքով տուժել է մոտ 5 մլն երեխա:









































