Նոյեմբերի 22-ին Սիրիայի վեց խոշոր իսլամիստական խմբավորումներ հայտարարել են միասնական մարտական կառույց ստեղծելու մասին՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Հալեպի հյուսիսում գործող ապստամբների «Թաուհիդ ջոկատ» խմբավորման ներկայացուցիչը:
Բացի դրանից, «Իսլամական ճակատ»-ի մեջ են մտել նաև «Ահրար Ալ-Շամ», «Իսլամի բանակ», «Սուքուր Ալ-Շամ», «Լիվա Ալ-Հաք» և «Անսար Ալ-Շամ» ջոկատները: Նոր միավորման ղեկավարների խոսքերով՝ դրա դռները բաց են նաև մյուս ապստամբների համար:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ իսլամիստները միավորվել են երեք ամիս ժամկետով, դրանից հետո նրանք կորոշեն իրենց հետագա ծրագրերը:
Հյուսիսային Սիրիայում իսլամիստների միավորումը տեղի է ունեցել «Թաուհիդ ջոկատ» խմբավորման ղեկավար Աբդել Քադեր Սալեհի մահից մի քանի օր անց:









































